Մակքեյնը նախօրոք Էր ընտրել, թե ովքեր են իր դագաղը հոգեհանգստի տանելու. Politico
Միջազգային Ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնը, որը կյանքի 82-րդ տարում վախճանվել Է ուղեղի ուռուցքից, վաղօրոք պլանավորել Էր սեփական հուղարկավորությունը եւ ընտրել այն մարդկանց, ովքեր սեպտեմբերի 1-ին իր դիով դագաղը Վաշինգտոնի մայր տաճար կտանեն հիշատակի ժամերգության: Նրանց թվում Է ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Կարա Մուրզա Կրտսերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Politico հրատարակությունը:
Բացի Կարա Մուրզայից, քաղաքական գործչի դիով դագաղը կտանեն ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, Վիսկոնսինի նահանգից նախկին դեմոկրատ սենատոր Ռաս Ֆայնգոլդը, պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Քոենը, ինչպես նաեւ Մակքեյնի մի քան ընկերներ, որոնց թվում Է դերասան Ուորեն Բիթթին:
Ջոն Մակքեյնը վախճանվել Է օգոստոսի 25-ին 81 տարեկան հասակում: Սենատորի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին Աննապոլիսի (Մերիլենդի նահանգ) Ռազմածովային ակադեմիայի տարածքում, որը նա ավարտել Է 1958 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: