Վրաստանի վարչապետը Բաքվում քննարկելու Է տարածաշրջանային համագործակցությունը
ՄիջազգայինՎրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում կհանդիպի երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին: Վրաստանի կառավարության ղեկավարի առաջին պաշտոնական այցն Ադրբեջան կկայանա օգոստոսի 30-ին: Ինչպես նշել Է Բախտաձեն, Վրաստանը եւ Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, որոնք համատեղ պատմականորեն կարեւոր նախագծեր են իրականացնում:
«Մենք կքննարկենք շատ կարեւոր նոր ուղղություններ տարածաշրջանային համագործակցության տեսակետից: Նաեւ այն նախաձեռնությունները, որոնք կօգնեն Էլ ավելի խորացնել եւ ընդլայնել մեր առեւտրական հարաբերությունները: Իսկ դա վերջին հաշվով դրականորեն կանդրադառնա մեր երկրի տնտեսական աճի եւ մեր գլխավոր նպատակի՝ Վրաստանը տարածաշրջանային հանգույցի վերածելու վրա»,- հայտարարել Է Բախտաձեն օգոստոսի 29-ին կայացած ճեպազրույցում: Այցի շրջանակներում նաեւ պլանավորված Է Վրաստանի կառավարության ղեկավարի հանդիպումն ադրբեջանցի իր պաշտոնակից Նովրուզ Մամեդովի եւ Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ: