Թուրքիայում զբոսաշրջային սեզոնի գագաթնակետին ձյուն է տեղացել
ՄիջազգայինԹուրքիայի Կարսի նահանգում զբոսաշրջային սեզոնի գագաթնակետին ձյուն է տեղացել: Այդ մասին հաղորդում է Merkez TV-ն:
Ձյան պատճառով մի քանի ժամով փակվել են հայտնի հանգստավայրերից տանող ավտոճանապարհները: Օդերևութաբանների տեղեկություններով, օդի ջերմաստիճանը մի քանի ժամով իջել է +7-ի:
Անոմալ ձյան պատճառ է դարձել տարածաշրջանով անցած ամպրոպային ճակատը: