Ասիական ինդեքսները նվազել են
ՄիջազգայինԱսիական ֆոնդային բորսաների օգոստոսի 30-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 22869.50 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 1739.14 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 1.14%-ով և կազմել 2737.74 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.89%-ով և կազմել 28164.05 կետ: