Թրամփը ցանկանում է 200 մլրդ դոլարի չափով լրացուցիչ մաքսատուրք սահմանել չինական ներմուծման համար
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ իր օգնականների հետ հանդիպման ընթացքում ցանկություն է հայտնել հաջորդ շաբաթվա ընթացքում 200 մլրդ դոլարի չափով լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել չինական ներմուծման համար: Այս մասին գրում է Reuters-ը:
Գործակալությունը նշում է, որ դա ավելի կխորացնի աշխարհի խոշորագույն երկու տնտեսությունների առեւտրային հարաբերություններում խնդիրները:
Պեկինի եւ Վաշինգթոնի պաշտոնատար անձինք անցյալ շաբաթ ավարտել են բանակցությունները՝ առանց առեւտրային ճգնաժամի լուծման հարցում լուրջ առաջընթացի: