Քաղաքացիական ինքնաթիռ Է ընկել ԱՄՆ-ի ռազմական ավիաբազայի տարածքում
ՄիջազգայինԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում Beechcraft BE-60 երկշարժիչ քաղաքացիական ինքնաթիռն ընկել Է Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի բազայի տարածքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press-ը:
Պատահարից զոհվել Է չորս մարդ, որոնք գտնվում Էին օդանավում: Քանի որ ինքնաթիռն ընկել Է ռազմական օբյեկտներից մեծ հեռավորության վրա, գետնին տուժածներ չկան: Միջադեպի պատճառները չեն հայտնում:
Նշվում Է, որ Beechcraft BE-60-ը մեկնել Էր Օհայոյի նահանգից: Այն ուղեւորվում Էր Էգլինի ռազամակայանից ոչ հեռու գտնվող օդանավակայան: ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի ֆեդերալ վարչությունն սկսել Է պատահարի հետաքննությունը: