Կոբզոնի հետ հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին Չայկովսկու անվան համերգասրահում
Միջազգային Երգիչ եւ պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի հետ հրաժեշտը, որը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին Չայկովսկու անվան համերգասրահում, կսկսվի առավոտյան ժամը 10-ին եւ կտեւի երեք ժամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Պետդումայի աշխատակազմում:
«Իոսիֆ Դավիթի Կոբզոնի հետ հրաժեշտը տեղի կունենա կիրակի օրը՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 10:00-ին Պ.Ի. Չայկովսկու անվան համերգասրահում: Արարարողությունը կտեւի մինչեւ ժամը 13.00-ը: Իոսիֆ Կոբզոնի հուղարկավորությունը կլինի Մոսկվայում՝ Վոստրյակովյան գերեզմանատանը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը մահացել Է օգոստոսի 30-ին կյանքի 81-րդ տարում՝ երկարատեւ հիվանդությունից հետո: Նրան հողին կհանձնեն Վոստրյակովյան գերեզմանատան հրեական մասում՝ իր մոր կողքին: