Թուրքիան հույս ունի հնարավորինս շուտ ստանալ C-400 զենիթահրթիռային համակարգերը. Էրդողան
ՄիջազգայինԱնկարան ակնկալում Է, որ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերը կստանա հնարավոր ամենակարճ ժամկետում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 31-ին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը:
«Թուրքիան C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի կարիքն ունի: Դրանց շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերված: Հուսով ենք, որ մենք դրանք կստանանք հնարավոր ամենակարճ ժամկետում»,-երկրի նախագահի խոսքը մեջբերել Է Anadolu գործակալությունը:
Էրդողանը նշել Է, որ Անկարան միաժամանակ ունի հինգերորդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչների կարիքը եւ կշարունակի մուծումներ կատարել դրանց համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: