Կեմերովոյում այրված «Զիմնյայա վիշնյայի» տեղում զբոսայգի կկառուցեն նվիրատվություններով
ՄիջազգայինԿեմերովոյում ամֆիթատրոնով եւ շատրվանով պուրակ կկառուցեն հրդեհի ճարակ դարձած «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի տեղում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 31-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են Կեմերովոյի մարզի վարչակազմի մամուլի ծառայությունում:
Գերատեսչության տվյալներով՝ նախագծի արժեքը կազմում Է շուրջ 5 միլիոն ռուբլի, թե որքան կպահանջվի հենց զբոսայգու համար, հայտնի կդառնա վերջնական հայեցակարգի մշակումից հետո:
«Շինարարական եւ նախագծային աշխատանքների ֆինանսավորման աղբյուրը բարեգործական միջոցներն են: Պուրակը կներառի լուսաերաժշտական աշտարակ, բնական քարից պատ՝ կաթող ջրով, ամֆիթատրոն՝ մեծ ավազահրապարակով եւ ընտանեկան հանգստի համար բլրակով, ինտերակիվ շատրվան երեխաների խաղերի համար»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Հրդեհից զոհվածների հիշատակին կտնկվի 60 սոճի:
Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում հրդեհը տեղի Է ունեցել մարտի 25-ին: Բռնկումն առաջացել վերջին հարկում, որտեղ գտնվում Էին կինոդահլիճները: Կրակից զոհվել Է 60 մարդ, այդ թվում 37 երեխա: