Դոնեցկում պայթյունից զոհվել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն
ՄիջազգայինԴոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն զոհվել է օգոստոսի 31-ին Դոնեցկ քաղաքում տեղի ունեցած պայթյունից:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով հանրապետության ուժային կառույցների աղբյուրին:
Աղբյուրի փոխանցմամբ` պայթյունը տեղի է ունեցել «Սեպար» ռեստորանում, որտեղ այդ ժամանակ եղել է Դոնեցկի հանրապետության ղեկավարը:
«Պայթյունի հետևանքով նա մահացու վիրավորում է ստացել»,- ասել է գործակալության զրուցակիցը: