Լավրովը ԴԺՀ ղեկավարի սպանությունը սադրանք է համարում՝ ուղղված մինսկյան համաձայնությունների խափանմանը
ՄիջազգայինՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԴԺՀ ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունը սադրանք է՝ ուղղված մինսկյան համաձայնությունների խափանմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ուկրաինայի սադրանքն է, այն ակնհայտորեն ուղղված է մինսկյան համաձայնությունների կատարման խափանմանը»,- լրագրողներին ասել է Լավրովը: Ընդ որում՝ նա հավելել է, որ մինսկյան համաձայնություններն «առանց այն էլ Կիեւի իշխանությունների կողմից չէին կատարվում»:
Լավրովի կարծիքով՝ Զախարչենկոյի սպանությունից հետո չի կարող խոսք լինել առաջիկայում «նորմանդական քառյակի» առաջնորդների հանդիպման մասին:
«Ներկայիս իրավիճակում անհնար է խոսել «նորմանդական ձեւաչափով» առաջիկա հանդիպումների մասին, ինչպես դա ցանկանում են մեր եվրոպացի գործընկերները»,- ասել է նա: Լավրովի գնահատմամբ՝ «սա լուրջ իրավիճակ է, որը պետք է վերլուծել»: «Մենք հիմա դրանով ենք զբաղված»,- հավաստիացրել է Լավրովը: