Ճապոնիայի վարչապետը ցանկանում է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ
ՄիջազգայինՃապոնիայում ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովի ֆոնին ցանկանում են առաջընթացի հասնել նաեւ Փհենյանի հետ վստահելի հարաբերությունների հաստատման առումով։ Այս մասին հայտարարել է վարչապետ Սինձո Աբեն Sankei թերթի հետ հարցազրույցում։
«ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովի հետքերով ես կցանկանայի քայլ կատարել Ճապոնիայի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ անվստահությունը կոտրելու ճանապարհին։ Վերջիվերջո, ես պետք է հանդիպեմ նախագահ Կիմ Չեն Ընի հետ եւ այնպես անեմ, որ այդ բանակցությունները նպաստեն Ճապոնիայի առեւանգված քաղաքացիների հարցի լուծմանը»,-ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հյուսիսային Կորեայի հետախուզական ծառայությունների կողմից ճապոնացիների առեւանգման թեման ամենացավոտն է երկու երկրների հարաբերություններում։ 2002 թվականին Փհենյանը առաջին անգամ խոստովանեց Ճապոնիայի 13 քաղաքացու առեւանգման փաստը եւ նրանցից միայն հինգին թույլ տվեց վերադառնալ հայրենիք։