ԱՄՆ-ում որոշել են 300 մլն դոլար չհատկացնել Պակիստանին
ՄիջազգայինԱՄՆ-ն մտադիր չէ Պակիստանին ռազմական օգնություն հատկացնել, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Իսլամաբադը բավարար ներգրավվածություն չի ցուցաբերել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, փոխանցում է DW –ն։
Ահաբեկչության դեմ պայքարում Պակիստանի օժանդակության ծրագրի շրջանակներում Իսլամաբադին նախատեսվել էր հատկացնել 300 մլն դոլար։ Այժմ այն կուղղվի այլ նպատակների, հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը
2017 թվականի օգոստոսի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Իսլամաբադին միլիարդավոր դոլարներ է վճարում, որը նույն ժամանակ ահաբեկիչներին է ընդունում։