Դոնեցկից հայտնել են, որ ամերիկացի և կանադացի զինվորականներ են տեղակայվել Դոնբասում
ՄիջազգայինԴոնեցկից տեղեկացնում են, որ մեծ թվով արտասահմանցի զինվորականներ են տեղափոխվել Դոնբաս, որոնց թվում են նաև բարձրաստիճան զինվորականներ ԱՄՆ-ից և Կանադայից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ ազգային հանրապետության օպերատիվ հրամանատարության մամուլի ծառայության ղեկավար Դանիիլ Բեզսոնովը:
Նա ընդգծել է, որ զինվորականները ժամանել են 56-րդ մոտոհետևակային և 406-րդ հրետանային խմբերի ստորաբաժանումներ, որոնք տեղակայված են Ուրզուֆ բնակավայրի շրջանում:
«Չենք բացառում, որ արտասահմանյան զինված ուժերի զինվորները կարող են անմիջականորեն մասնակցել հարձակողական գործողությունների նախապատրաստմանն ու իրականացմանը», - ասել է Բեզսոնովը:
Վերջինս նշել է, որ արտասահմանցի զինծառայողների հայտնվելը պայմանավորված է ուկրաինացի ուժայինների կողմից նախապատրաստական գործողությունների հետ, որոնք կոչված են սրելու իրավիճակը Դոնեցկի մարզի հարավում:
Հիշեցնենք, որ նախօրեին Դոնեցկից ևս մեկ անգամ հայտարարել էին Ուկրաինայի կողմից հնարավոր հարձակման մասին: Այս մասին ենթադրությունները հետևում են Դոնեցկի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի մահվանը, որը զոհվել է սրճարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: