Ֆիլիպիններում երկրորդ պայթյունն է որոտացել մեկ շաբաթում. կան տուժածներ
ՄիջազգայինՖիլիպինների Սուլթան-Կուդարատ նահանգում Իսուլան քաղաքում, որը գտնվում է Մինդանաո կղզում, ռումբ է պայթել: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, միջադեպի հետևանքով 1 մարդ մահացել է, ևս 13-ը տուժել են:
Աղբյուրի տվյալներով՝ հինգ մարդ ծանր վնասվածք է ստացել, ևս 8-ը՝ միջին ծանրության: Զոհվածը 18-ամյա բնակիչ է եղել: Ոստիկանությունը հայտնել է, որ պայթյունը որոտացել է նորակառույց տների մոտակայքում:
Ֆիլիպինների ազգային ոստիկանությունը դատապարտել է հարձակումը մարդկանց վրա: Ոստիկանության ղեկավարը հանձնարարել է ուժեղացնել անվտանգությունը երկրում: Միևնույն ժամանակ նշվում է, որ Մինդանաո կղզում ոստիկանությունը մարտական պատրաստականության է բերվել:
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Իսուլան քաղաքում որոտացած պայթյունի հետևանքով երկու մարդ էր զոհվել, ևս 37-ը վիրավորվել էին: