Էրդողանը կոչ է արել վերջ դնել դոլարի գերիշխանությանը համաշխարհային առևտրում
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերջ դնել համաշխարհային առևտրում դոլարի գերիշխանությանը:
Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, Էրդողանը մասնավորապես նշել է, որ համաշխարհային առևտրում կախվածությունը դոլարից մեծ խնդիր է դարձել: Էրդողանը մեկնաբանել է, որ անհրաժեշտ է աստիճանաբար դադարեցնել դոլարի մենաշնորհը՝ տեղական և ազգային արժույթներ օգտագործելով:
Օգոստոսի կեսերին Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստվում է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Ուկրաինայի հետ անցնել ազգային արժույթով հաշվարկներ անելուն: Նա նաև նշել էր, որ կցանկանար Եվրամիության հետ եվրոյով հաշվարկներ իրականացնել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանն ու Իրաքը հրաժարվել են համատեղ առևտրային գործարքները դոլարով իրականացնելուց: