Չինաստանը 60 մլրդ դոլար կհատկացնի Աֆրիկայի զարգացմանը
ՄիջազգայինՉինաստանը որպես ֆինանսական օգնություն 60 մլրդ դոլար կհատկացնի Աֆրիկային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 3-ին հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը:
«Չինաստանը պատրաստ Է որպես աջակցություն 60 մլրդ դոլար տրամադրել Աֆրիկային պետական օգնության, ֆինանսական ինստիտուտների ու ձեռնարկությունների ներդրումների տեսքով»,-ասել Է Ցզինպաինը՝ ելույթ ունենալով «Չինաստան-Աֆրիկա» համագործակցության ֆորումի գագաթնաժողովի բացմանը:
Մասնավորապես, այդ 60 մլրդ դոլարից 15 միլիարդը կհատկացվի որպես անհատույց օգնություն, անտոկոս փոխառություններ եւ արտոնյալ վարկեր, ստեղծվել Է վարկային ֆոնդ՝ 20 մլրդ դոլար ծավալով: Բացի այդ, կստեղծվի 10 մլրդ դոլար ծավալով զարգացման նախագծերի վարկավորման հատուկ հիմնադրամ եւ 5 մլրդ դոլարի չափով հատուկ հիմնադրամ՝ Աֆրիկայի ներմուծական առեւտրի ֆինանսավորման համար: Հաջորդ երեք տարում չինական ընկերությունները Աֆրիկայում կներդնեն առնվազն 10 մլրդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: