Լաթաքիայում 3 զինծառայող է զոհվել գրոհայինների հարձակման հետևանքով
ՄիջազգայինՍիրիայում գրոհայինները սեպտեմբերի 2-ին 5 անօդաչու թռչող սարքի օգնությամբ գրոհել են կառավարական բանակի դիրքերը Լաթաքիայում, ինչի հետևանքով 3 զինծառայող է զոհվել, ինը վիրավորվել են: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն:
Նրա խոսքով՝ անօրինական զինված խմբավորումների գրոհայիններն Իդլիբ նահանգի Ջիսր Էշ-Շուգուր քաղաքի շրջանից հերթական սադրիչ հարձակումն են իրականացրել կառավարական դիրքերի ուղղությամբ Լաթաքիայի լեռնային հատվածում:
Գեներալ-լեյտենանտը հիշեցրել է, որ հաշտեցման ռուսական կենտրոնն անօրինական զորամիավորումների հրամանատարներին կոչ է անում հրաժարվել զինված սադրանքներից և բռնել իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններում իրավիճակի խաղաղ կարգավորման ուղին: