Թրամփն Ասադից պահանջել Է հրաժարվել Իդլիբի վրա գրոհից
Միջազգային Հումանիտար աղետից խուսափելու համար Սիրիայի կառավարական զորքերը, ինչպես նաեւ Իրանը եւ Ռուսաստանը պետք Է հրաժարվեն երկրի հյուսիսի Իդլիբի նահանգի ուժային ազատագրումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Նախագահ Բաշար Ասադը չպետք Է անմտորեն գրոհի Իդլիբի վրա»,- գրել Է նա իր Twitter-ում:
Թրամփն ընդգծել Է. «Ռուսներն ու իրանցիները հսկայական հումանիտար սխալ կգործեն, եթե մասնակցեն այդ հնարավոր մարդկային ողբերգությանը: Կարող են զոհվել հարյուրհազարավոր մարդիկ»:
«Թույլ մի տվեք, որ դա տեղի ունենա»,- նշել Է ԱՄՆ-ի նախագահը:
Իդլիբի նահանգը ահաբեկչական խմբավորումների վերջին պատվարն Է Սիրիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: