Ճապոնիայի 300 հազարից ավելի բնակիչներ տարհանվելու հանձնարարական են ստացել
ՄիջազգայինՃապոնիայի Կոբե քաղաքի իշխանությունները մի քանի շրջանների 287 հազար բնակիչների հանձնարարել են տարհանվել չափազանց ուժեղ «Ջեբի» թայֆունի մոտենալու կապակցությամբ, որին Ճապոնիայում տրվել Է 21 կարգային համարը: 90 հազար բնակիչների նման հանձնարարական են տվել նաեւ Հիրոսիմա քաղաքի իշխանությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկրի կենտրոնական մասում եւ հարավ-արեւմուտքում արդեն 632 չվերթ Է չեղարվկվել հզոր թայֆունի մոտենալու կապակցությամբ: Երկաթուղային ընկերությունները հարկադրված են դադարեցնել Սինկանսեն արագընթաց գնացքների ուղարկումը Օսակա, Հիրոսիմա քաղաքների ուղղությամբ:
Ներկայում թայֆունը Ճապոնիային Է մոտենում հարավ-արեւելքից եւ շարժվում Է դեպի հյուսիս, այդպիսով սեպտեմբերի 5-ի առավոտյան այն կանցնի երկրի ամբողջ տարածքով: Քամու արագությունը վայրկյանում հասնում Է 45 մետրի, պոռթկումների ժամանակ՝ 60 մետրի: Օդերեւութաբանները «Ջեբի»-ն ամենահզորն են համարել այս տարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: