Աֆղանցի առնվազն 16 ուժայիններ են զոհվել թալիբների հետ բախումների հետեւանքով
ՄիջազգայինԱֆղանստանի անվտանգության ուժերի առնվազն 16 աշխատակիցներ են զոհվել, եւս 15-ը՝ վիրավորվել երկրի արեւելքում «Թալիբան» արմատական շարժման զինյալների հետ տեղի ունեցած բախումների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 4-ին հայտնել Է «1ՏՎ» հեռուստաալիքը:
Ըստ նրա տեղեկատվության, արմատականները լույս սեպտեմբերի 4-ի գիշերը գրոհել են Պակտիայի նահանգի շրջաններից մեկի վրա: Մարտերը շարունակվել են մինչեւ առավոտ: Զոհվել են 13 զինծառայող եւ ոստիկանության երեք աշխատակից, ոչնչացվել են 28 զինյալներ, եւս ինը վիրավորվել են:
Վերջին ժամանակներս ծայրահեղականների դիրքերի զգալի ամրապնդում Է նկատվում Աֆղանստանի արեւելյան ու հարավային նահանգներում, ինչպես նաեւ հանրապետության հյուսիսում:
Ընդ որում՝ «Թալիբան» շարժման դաշտային հրամանատարներն ու զինյալներն ավելի հաճախ են հավատարմության երդում տալիս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: