Իսրայելի բանակը եւս 27 պաղեստինցիների Է ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափին
ՄիջազգայինԻսրայելացի զինվորականները լույս սեպտեմբերի 4-ի գիշերը 27 պաղեստինցիների են ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափին, որոնց կասկածում են ահաբեկչական գործունեությանը մեղսակից լինելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
«Գիշերվա ընթացքում զինվորները՝ ոստիկանության, սահմանապահ ոստիկանության եւ Իսրայելի Ընդհանուր անվտանգության ծառայության աջակցությամբ Արեւմտյան ափին ձերբակալել են 27 պաղեստինցիների, որոնք որոնվում Էին ահաբեկչական գործունեությանը, զանգվածային ահաբեկչությանը եւ Իսրայելի քաղաքացիական անձանց ու զինվորների նկատմամբ բռնի գործողություններին մեղսակից լինելու մեջ»,-ասված Է զինվորականների տարածած հայտարարության մեջ: Նրանք նշել են, որ գործողության ընթացքում Արեւմտյան ափի տարբեր շրջաններում բռնագրավվել Է հրազեն եւ երեք ավտոմոբիլ:
Պաղեստինա-իսրայելական դիմակայության գոտու իրադրությունը սրվել Է 2015 թվականի սեպտեմբերին: Այն ժամանակվանից կատարված ավելի քան 300 հարձակումների հետեւանքով Իսրայելում եւ Հորդանան գետի Արեւմտյան ափին սպանվել են 50-ից ավելի իսրայելացիներ եւ մի քանի օտարերկրացիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: