Թուրքիան ռազմական տեխնիկա Է կենտրոնացնում Սիրիայի սահմանին. Hurriyet
ՄիջազգայինԹուրք զինվորականները ռազմական տեխնիկա են փոխադրում Սիրիայի սահման՝ Քիլիս սահմանամերձ նահանգ՝ զգուշանալով սիրիական Իդլիբում հնարավոր ռազմական գործողության պատճառով փախստակաների նոր ալիքից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 4-ին հայտնել Է Hurriyet թերթը:
Նշվում Է, որ Քիլիսով եւ սիրիական սահմանին գտնվող Էլբեյզի բնակավայրի ուղղությամբ սեպտեմբերի 4-ի առավոտյան անցել Է ութ փոխադրամիջոց, որոնք տեղափոխում Էին տանկեր եւ հաուբիցներ: Թերթի զինվորական աղբյուրի տեղեկատվության համաձայն, տեխնիկայի տեղափոխումն իրականացվում Է այն խմբավորման վերաբերմամբ անվտանգության միջոցառումների շրջանակներում, որը տեղաբաշխված Է սահմանի սիրիական կողմում:
M60 տանկերը սահման են ուղարկվել փախստականների նոր ալիքը զսպելու ծրագրի շրջանակներում, որը թուրքական իշխանություններն սպասում են Իդլիբի վրա Սիրիայի կառավարական զորքերի հարձակման դեպքում:
Հաղորդվում Է, որ Թուրքիան նաեւ ընդլայնել Է սահմանի սիրիական կողմում գտնվող Աթմե փախստականների ճամբարը եւ ամրապնդել Իդլիբում ապաԷսկալացման գոտու նկատմամբ հսկողության իր 12 դիտորդական կետերը այդ տարածաշրջանում հնարավոր ռազմական գործողության նախաշեմին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: