Շուրջ 3 հազար երեխաների դուրս կբերեն Ղրիմի Արմյանսկից, որտեղ արտանետում Է տեղի ունեցել
ՄիջազգայինՆախնական տվյալներով՝ շուրջ 3 հազար երեխաներ դուրս կբերվեն Ղրիմի հյուսիսի Արմյանսկ քաղաքից, որտեղ ավելի վաղ քիմիական նյութի արտանետում Է տեղի ունեցել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը:
Մինչ այդ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել Էր, որ Արմյանսկի բոլոր երեխաներին հանգստանալու կուղարկեն առողջարաններ:
«Մենք արդեն զբաղվում ենք երեխաների տեղավորմամբ: Մենք այդ խնդիրը կլուծենք: Այդ ամենը կարվի պետության հաշվին: Այդ ամբողջ աշխատանքը կավարտվի առաջիկա օրերին»,-ասել Է Կոնստանտինովը լրագրողներին:
Նրա խոսքով՝ երեխաները կտեղավորվեն պետական առողջարաններում: «Եթե դեֆիցիտի բախվենք, կխոսենք մասնավորների հետ»,-ընդգծել Է Կոնստանտինովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: