«Նավթոգազը» նոր պարտք է ներկայացրել «Գազպրոմին»
ՄիջազգայինՌուսական «Գազպրոմի» պարտքն ուկրաինական «Նավթոգազի» նկատմամբ օրեցօր աճում է Ստոկհոլմի արբիտրաժի դատավճռի չիրականացման պատճառով:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ուկրաինական ընկերության կոմերցիոն հարցերով տնօրեն Յուրի Վիտրենկոն:
«Մենք լուրջ գումարի մասին ենք խոսում, դա օրական մոտ կես մլն դոլար է կազմում»,- ընդգծել է Վիտրենկոն: Նրա խոսքով՝ տոկոսներ են ավելանում պարտքի հիմնական գումարին, որը 2.56 մլրդ դոլար է կազմում:
Բացի դրանից, «Նավթոգազը» հույս ունի «Գազպրոմից» գանձել դատավճռի հարկադրված իրականացման ծախսերը: Ինչպես նշվում է, ներկա պահին պարտքի տոկոսները հասել են հարյուր մլն դոլարի:
Փետրվարին Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը որոշում է կայացրել ընկերությունների՝ միմյանց դեմ ներկայացված երկու հայտով: «Գազպրոմը» պարտավորվում էր վճարել 4.63 մլրդ դոլար, իսկ «Նավթոգազը»՝ 2.1 մլրդ: