Ճապոնիայում դպրոցականները թայֆունի պատճառով արգելափակված են մնացել պանսիոնատի տարածքում
ՄիջազգայինՃապոնիայում դպրոցականները թայֆունի պատճառով արգելափակված են մնացել պանսիոնատի տարածքում ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում տարրական դասարանների 160 աշակերտներ եւ նրանց ուսուցիչները «Ջեբի» թայֆունի պատճառով արգելափակված են մնացել Կիոտո քաղաքի մերձակա անտառում գտնվող պանսիոնատի տարածքում:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին հայտնել Է NHK հանրային հեռուստատեսությունը: Նշվում Է, որ պանսիոնատ տանող ճանապարհները փակվել են տապալված ծառերով: Հեռուստաալիքի տվյալներով՝ պանսիոնատում գտնվող երեխաներից երկուսի վիճակը վատացել Է, ուստի ճապոնացի փրկարարներն շտապ կարգով նրանց տարհանել են ուղղաթիռներով: Ըստ վերջին տվյալների՝ առնվազն 11 մարդ Է մահացել եւ ավելի քան 600-ը՝ տուժել Ճապոնիայում մոլեգնող «Ջեբի» թայֆոնից:
Տարերքն առավել մեծ վնասներ Է հասցրել Օսակայի, Կիոտոյի եւ Հյոգոյի պրեֆեկտուրաներում, որտեղ տեղի են ունեցել համատարած հեղեղումներ, եւ Էլեկտրահաղորդման գծերի կտրվելու հետեւանքով առանց լույսի են մնացել մեկ միլիոնից ավելի բնակիչներ: Վերջին օրերին եղանակային պայմանների պատճառով ընդհանուր առմամբ չեղարկվել են հազարից ավելի ներքին ու միջազգային ավիաչվերթներ, ավիահաղորդակցության ընդհատումներից տուժել են տասնյակ հազարավոր մարդիկ: «Ջեբի» թայֆունն առավել հզորն Է դարձել Ճապոնիայում վերջին 25 տարում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/31/ 10.05 Ճապոնիա, դպրոցականներ, թայֆուն, պանսիոնատ, արգելափակում