Ավստրիայի ԱԳ նախարարը հորդորել Է նորովի նայել Ռուսաստանին
ՄիջազգայինԵվրոպային անհրաժեշտ Է լիովին փոխել վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ եւ սկսել նրան դիտել որպես գործընկերոջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլը Welt գերմանական հրատարակությունում հրապարակված իր հոդվածում:
Նախարարը ճշտում Է, որ Եվրոպայում բոլորն են հասկանում հարաբերությունները վերանայելու անհրաժեշտությունը: Մասնավորապես, Կնայսլը հիշել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջերս ունեցած ելույթը, որը հայտարարել Է, թե Եվրոպայի պաշտպանության ու անվտանգության հարցերի քննարկումը պետք Է ընթանա Մոսկվայի անմիջական մասնակցությամբ:
Սակայն, ավստրիական դիվանագիտության ղեկավարի կարծիքով, մինչ այժմ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված կոնկրետ քայլեր չեն եղել, եւ ամեն ինչ սահմանափակվում Է «միայն գաղափարներով»:
Նաեւ քաղաքական գործիքն ընդգծում Է, որ Եվրոպայի եւ Մոսկվայի միջեւ երկխոսությունը կարգավորելու փորձեր քանիցս ձեռնարկվել են 2000-ական թվականների սկզբից, բայց երկու կողմերի հարաբերությունները մթագնվել են տարբեր իրադարձություններով, ներառյալ Կոսովոյի անկախության հռչակումը, Հարավային Օսիայի դեմ Վրաստանի ագրեսիան, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը: Այդուամենայնիվ, Կնայսլի կարծիքով, ժամանակն Է, որ Եվրոպան վերագնահատի արտաքին քաղաքականության շահերը եւ հասնի Մոսկվայի հետ հարաբերություններում անվստահության մթնոլորտի դադարեցման: Որպես հարաբերությունների ջերմացման միջոցներից մեկը նախարարն առաջարկում Է Ռուսաստանին Եվրոպայի գործընկերը դարձնել Սիրիայում կամ Եմենում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: