Թեհրանում հաստատել են, որ Ռոուհանին կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքին
ՄիջազգայինԻրանի նախագահ Հասան Ռոուհանին սեպտեմբերի վերջին կուղեւորվի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքին: Այդ մասին, ինչպես հայտնել Է IRNA գործակալությունը, սեպտեմբերի 5-ին հայտարարել Է իրանական կառավարության ղեկավարի դիվանատան ղեկավար Մահմուդ Վայեզին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ռոուհանին սեպտեմբերի վերջին կուղեւորվի Նյու Յորք: Ներկայում մենք զբաղվում ենք ուղեւորության ընթացքում նախագահի գրաֆիկի մշակմամբ: Ենթադրվում Է, որ նա պետք Է հանդիպում ունենա մի քանի երկրների ղեկավարների հետ»,-ասել Է Վայեզին:
Նա նշել Է, որ Ռոուհանին, ինչպես սպասվում Է, ճառով հանդես կգա Գլխավոր ասամբլեայի նիստում: Թե ով Է ուղեկցելու քաղաքական գործչին, չի հաղորդվում:
Սեպտեմբերի 4-ին ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել Է, որ Ռոուհանին կարող Է մասնակցել Գլխավոր ասամբլեայի աշխատանքին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: