Քաբուլում պայթյունների զոհերի թիվը հասել է 20-ի
ՄիջազգայինՔաբուլի արևմտյան հատվածում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, 70 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ինչպես փոխանցում է 1TV հեռուստաընկերությունը, ավելի վաղ հաղորդվել էր 4 զոհի և 17 վիրավորի մասին:
Առաջին պայթյունը որոտացել է մարտարվեստի ակումբում մրցումների ժամանակ: Պայթուցիկ սարքն ակումբ էր բերել մահապարտ-ահաբեկիչը: Երկրորդ պայթյունը որոտացել է նույն ակումբից ոչ հեռու:
Tolo News հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ երկրորդ հարձակումն ուղղված է եղել իրավապահների դեմ, որոնք արձագանքել էին առաջին պայթյունի դեպքին:
Դեռևս ոչ մի կազմակերպություն պայթյունների պատասխանատվությունը չի ստանձնել: