Պարագվայը Թել Ավիվ է վերադարձրել իր դեսպանատունն Իսրայելում
ՄիջազգայինՊարագվայն Իսրայելում իր դեսպանատունը Երիուսաղեմից Թել Ավիվ վերադարձնելու մասին որոշում է կայացրել: Այս մասին հայտնել է Պարագվայի արտգործնախարար Լուիս Կաստիլիոնին, տեղեկացնում է РИА Новости-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ասունսյոնը դադարեցնում է դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու գործընթացը, որը սկսվել է մայիսին, և անմիջապես վերադարձնում է այն Թել Ավիվ:
Այս տարվա մայիսին Պարագվայը դարձել է երրորդ երկիրը, որը Երուսաղեմ է տեղափոխել իր դեսպանատունն Իսրայելում՝ չնայած քաղաքի ոչ հստակ կարգավիճակին:
Լատինամերիկյան պետությունը հետևել էր ԱՄՆ-ի և Գվատեմալայի օրինակին, որոնք ավելի վաղ դեսպանատներ էին բացել Երուսաղեմում: