Գերմանիան շահագրգռված չԷ Թուրքիայի տնտեսական թուլացմամբ. Մերկել
ՄիջազգայինԳերմանիան շահագրգռված չԷ, որ Թուրքիայի տնտեսական իրադրությունը վատանա, եւ պատրաստ Է երկխոսություն վարել նրա հետ: Այդ մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է RTL եւ N-TV հեռուստաալիքներին տված հարցազրույցում, որից քաղվածքներ են հրապարակվել սեպտեմբերի 6-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք մեր շահերին համապատասխան չԷինք գործի, եթե կատարեինք գործողություններ, որոնք ուղղված լինեին Թուրքիայի թուլացմանը»,-ասել Է նա: Մերկելի խոսքով՝ «Գերմանիան «ռազմավարական առումով շահագրգռված Է», որ Թուրքիան զարգանա տնտեսական տեսանկյունից:
Անդրադառնալով գերմանա-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին՝ Մերկելը հիշեցրել Է, որ ԳԴՀ-ում ծագումով թուրք մոտավորապես 3 մլն քաղաքացիներ են ապրում, ինչն առանձնահատուկ կերպով Է կապում երկու երկրներին: Միաժամանակ նա նշել Է, որ առանձին հարցերի շուրջ, օրինակ, Գերմանիայում Թուրքիայի քաղաքացիների ձերբակալման հարցում, Անկարայի հետ առկա են «լուրջ տարաձայնություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: