Թրամփը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին իր հանդեպ «անսասան հավատ» տածելու համար
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին այն բանի համար, որ վերջինս հայտարարել է ամերիկացի առաջնորդի հանդեպ «անսասան հավատի» մասին և ընդգծել, որ միասին երկու առաջնորդները կհասնեն ապամիջուկայնացման:
«Կիմ Չեն Ընը հայտարարել է «նախագահ Թրամփի հանդեպ անսասան հավատի» մասին: Շնորհակալություն, նախագահ Կիմ: Մենք կանենք դա միասին», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ գրել է ամերիկացի նախագահը Twitter-ում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թրամփն ուղերձ է փոխանցել ԿԺԴՀ առաջնորդին Հարավային Կորեայի նախագահի՝ նախօրեին Փհենյան այցելած հատուկ դեսպանորդի միջոցով, իսկ Կիմ Չեն Ընն, իր հերթին, խնդրել է փոխանցել իր ուղերձն ամերիկացի ղեկավարին: Ուղերձի բովանդակության մասին ոչինչ չի հաղորդվում: