Արգենտինան կարող է շինարարական հատվածում 40 հազար աշխատողի ազատել
ՄիջազգայինԱրգենտինայի իշխանությունները, առաջիկա ամիսներին ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառով կարող են շինարարական հատվածում զնագվածային հեռացումներ կատարել, Reuters-ին ասել է Արգենտինայի շինարարական պալատի ղեկավար Գուստավո Վայսը, հայտնում է Vesti-ն:
«Բանկերը հրաժարվում են պետական ընկերությունների նախագծերի ֆինանսավորումից: Խնդիրը ֆիսկալ ծախսերի ուղղումների հետ կապված մտավախությունների մեջ է, որը կարող է ազդել պետական նախագծերի վրա: Նախագծերի ֆինանսավորման կրճատման պատճառով հնարավոր է 40 հազար կամ նույնսիկ ավելի շատ մարդ ազատվի»,- նշել է նա:
Երկրում պետական նախագծերի ֆինանսավորման հետ կապված խնդիրները սրվել են Արգենտինայում շարունակվող տնտեսական ճգնաժամի ֆոնին: Արգենտինական պեսոյի երկարատեւ անկման պատճառով Արգենտինայի բանկը ստիպված էր բարձրացնել տոկոսադրույքները մինչեւ 60 տոկոս (աշխարհում տոկոսադրույքների առավել բարձր մակարդակի):
Արգենտինայում պետական ծախսերի կրճատման լրացուցիչ գործոն է լինելու նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի պայմանների կատարումը՝ 50 մլրդ դոլարի վարկի տրամադրման շրջանակներում: