Աբխազիայի վարչապետը վթարի ժամանակ մահացել է
ՄիջազգայինՇաբաթ երեկոյան վթարի ժամանակ մահացել է Աբխազիայի վարչապետ Գենադի Գագուլիան, հայտնել է կառավարության մամուլի քարտուղար Դիանա Զանտարիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով մոտ 22:00-ին, Մյուսերի ոստիկանական կետից քիչ հեռու:
Ըստ տեղեկությունների, Գագուլիայի վարորդը եւ թիկնապահները չեն տուժել: