Մոլդովայի նախագահը ՃՏՊ-ում է հայտնվել
ՄիջազգայինՄոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի ավտոշարասյունը սեպտեմբերի 9-ին ավտովթարի է ենթարկվել Ստրաշենի-Կալարաշ մայրութղում, երկրի ղեկավարը հոսպիտալացվել է, հայտնում է մոլդովական Publika հետուստաալիքը։.
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, լրագրողների տվյալներով՝ շարասյունը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը շրջվել է։ Ոստիկանությունը հաստատել է վթարի փաստը, սակայն հրաժարվել է մանրամասներ փոխանցել։
Անձամբ Իգոր Դոդոնը ՏԱՍՍ-ին պատմել է, որ ինքն իրեն լավ է զգում։ Այդ տեղեկատվությունը հաստատել է Դոդոնի խորհրդական Մաքսիմ Լեբեդինսկին
Դոդոնի պահակախմբի սպան ՏԱՍՍ-ին հայտնել է, որ վթարի հետևանքով տուժել է նախագահի մայրը։ «Մոլդովայի նախագահը չի տուժել, վիրավորվել է նրա մայրը»,- ասել է նա։
Ավելի վաղ ոստիկանության գլխավոր տեսչությունում հայտնել էին, որ մեքենան, որում գտնվում էր երկրի ղեկավարը, ու ևս մեկ մեքենա, որտեղ գտնվում էին նրա թիկնապահները, վնասվել են։ Հեռուստատեսությամբ ցուցադրել են ճանապարհի եզրին գտնվող, շարասյան շրջված ավտոմեքենաները։