Կիմ Չեն Ունի այցը Ռուսաստան կարող է կայանալ մինչեւ տարեվերջ
ՄիջազգայինԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի այցը Ռուսաստան կարող Է կայանալ մինչեւ տարեվերջ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, սեպտեմբերի 10-ին հայտարարել Է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, տեղեկցանում Է «Արմենպրես»-ը:
«Նա մտադիր արձագանքել ՌԴ նախագահի առաջարկին եւ առաջիկայում, կախված Վլադիմիր Վլաիմիրովիչի գրաֆիկից, նա պատրաստ Է այցով ժամանել Ռուսաստան: Հուսով եմ, որ մոտ ժամանակներս՝ մինչեւ տարեվերջ, այդ այցը կկայանա»,- ասել Է Մատվիենկոն լրագրողներին՝ ավարտելով այցը Հյուսիսային Կորեա:
ԿԺԴՀ Մատվիենկոյի այցն սկսվել Էր սեպտեմբերի 7-ին, Փհենյանում նա Ռուսաստանը ներկայացրել Է Հյուսիսային Կորեայի 70-ամյակին նվիրված հանդիսություններում: