Ինդոնեզիայում անտառային հրդեհի պատճառով 100 ալպինիստներ ծուղակում են հայտնվել հրաբխի կատարին
ՄիջազգայինԱրդեն երրորդ օրն Է՝ առնվազն 100 ալպինիստներ Ինդոնեզիայում արգելափակված են մնում Լավու հրաբխի կատարին՝ դրա ստորոտին մոլեգնող անտառային հրդեհի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 11-ին հայտնել Է ANTARA գործակալությունը:
Նրա տվյալներով՝ սեպտեմբերի 9-ին Արեւելյան Ճավայի նահանգում բռնկած հրդեհն արդեն ճարակել Է լեռնալանջի անտառի մի մասը եւ ոչնչացրել 25-30 հեկտար հող: Ներկայում դեպի հրաբուխ տանող արահետները փակ են, բայց լեռան գագաթին են գտնվում այն 200 մարդուց բաղկացած խմբի մոտավորապես կեսը, որոնք վերելք Էին կատարել կիրակի օրը: Խմբի մնացած մասը հասցրել Է իջնել մինչեւ հրդեհի սկսվելը: Սեպտեմբերի 10-ին ալպինիստներին փրկելու համար հրաբխի շրջան Էր ուղարկվել փրկարարներից ու կամավորներից բաղկացած խումբ, սակայն առայժմ չի հաջողվել տարհանել մարդկանց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: