Եմենում ռադիոկայանի գնդակոծման հետեւանքով 4 մարդ է զոհվել
ՄիջազգայինԵմենում առնվազն 4 մարդ է զոհվել երկրի ռադիոկայաններից մեկի ուղղությամբ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հասցրած հարվածի հետեւանքով, հայտնում է AP –ն։
Կոալիցիան, որ կռվում է Եմենում շիա ապստամբերի դեմ, հարվածն ուղղել է Խոդեյդա քաղաքի ռադիոկայանի ուղղությամբ։
Հուսիների կառավարությունում տեղեկատվության նախարարը հայտնել է, որ սպանվածների թվում երեք թիկնապահ եւ ռադիոկայանի մեկ աշխատակից կա։
Կոալիցիայի մղած պատերազմը ապստամբների դեմ գրեթե ամբողջությամբ ավերել է Եմենը։ Փորձագետներն իրավիճակը Եմենում գնահատում են որպես ամենալուրջ հումնաիտար ճգնաժամն աշխարհում։