Պուտինը Միջերկրական ծովի վրա Իլ-20-ի կործանվելը համարում է ողբերգական հանգամանքների շղթա
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Իլ-20 կործանման հետևանքով զոհվածների ընտրանքներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Երբ մարդիկ մահանում են, հատկապես նման ողբերգական հանգամանքներում, դա միշտ էլ մեզ համար դժբախտություն է՝ մեր երկրի համար եւ մեր զոհվածների հարազատների համար: Այս կապակցությամբ, իհարկե, ես ցավակցություն եմ հայտնում առաջին հերթին մահացածների հարազատներին»,-ասել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ Միջերկրական ծովի վրա տեղի ունեցած միջադեպում իսրայելական ինքնաթիռը չի խոցել ռուսական ինքնաթիռը:
«Բայց, իհարկե, պետք է լուրջ վերաբերվենք, եւ մեր վերաբերմունքը այդ ողբերգությանը դրսեւորվում է ՌԴ Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը լիովին համաձայնեցված է ինձ հետ», - ասել է ՌԴ նախագահը:
ՌԴ ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի պատասխանը ողբերգության կապակցությամբ կուղղվի Սիրիայում ռուս զինծառայողների համար լրացուցիչ անվտանգությանը և այդ միջոցները բոլորի համար տեսանելի կլինեն:
Պուտինը խոստացել է, որ դրանք կլինեն այնպիսի քայլեր, որոնք բոլորը կնկատեն:
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել Է, որ Իլ-20 ինքնաթիռը հարվածի տակ են դրել իսրայելական կործանիչները: Միջադեպի հետեւանքով զոհվել Է 15 ռուս զինվորական: ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ Իսրայելի գործողությունները գնահատում են որպես թշնամական եւ համարժեք պատասխանի իրավունք են վերապահում իրենց: