«Կոմիտաս փառատոնի» շրջանակներում կկայանա Կոմիտասի ծննդյան 149-ամյակին նվիրված հոգևոր համերգ
Միջազգային«Կոմիտաս փառատոնի» շրջանակներում հերթական անգամ կկայանա հոգևոր երաժշտության համերգ՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 149-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբից, համերգը տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հովանավորությամբ Հառիճավանքում, սեպտեմբերի 26-ին, ժամը 14:00-ին:
Փառատոնը հնարավորություն կընձեռի հոյակերտ կոթողում, որտեղ ստեղծագործել է Կոմիտասը, ունկնդրելու հայ և համաշխարհային հոգևոր երաժշտության բարձրարժեք նմուշներ՝ Աննա Մայիլյանի, «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի, Զանգերի նվագախմբի , Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդյաց Տան և Արթիկի ԴանիելՂազարյանի անվան դպրոցի երգչախմբերի կատարմամբ:
Համերգին ներկա գտնվել ցանկացողների համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կտրամադրի անվճար ավտոբուսներ: