Իսրայելական օդուժի հրամանատարը սեպտեմբերի 20-ին կժամանի Մոսկվա՝ տեղեկություններ հաղորդելու Իլ-20-ի կործանման մասին
ՄիջազգայինԻսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար Ամիկամ Նորկինը սեպտեմբերի 20-ին կժամանի Մոսկվա՝ ռուսական կողմին Իլ-20 օդանավի կործանված մասին տեղեկություններ տրամադրելու համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Իսրայելի պաշտպանության բանակը:
«Հինգշաբթի առավտյան Իսրայելի պաշտպանության բանակի պատվիրակությունը՝ ռազմաօդային ուժերի ղեկավար, գեներալ-մայոր Ամիկամ Նորկինի գխավորությամբ, կմեկնի Մոսկվա: Ռազմաօդային ուժերի հրամանատարը և պատվիրակությունը կտրամադրեն կատարվածի առնչությամբ բոլոր տվյալները՝ ներառյալ նախնական տեղեկատվությունը և հետաքննության հիմնական եզրակացությունները», -ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ռուսական հետախուզական ինքնաթիռը Միջերկարական ծովում խոցվել է սեպտեմբերի 17-ին իսրայելական օդուժի իրականացրած ավիահարվածների ընթացքում: