Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»


Ավագանու ընտրությունների ստվերող երևույթները. հետհեղափոխական սինդրոմ՝ սպիտակների դերի մեջ. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին: Խոսելով քարոզարշավի ընթացքից ու ամփոփելով արդյունքները՝ «Նախաձեռնությունների ազգային կենտրոն» հասարակական միավորման ղեկավար Վարդան Թունյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ շեշտեց սպասվելիք ընտրությունների առանձնահատկության մասին: 

«Ամենաառաջինն ազատ ընտրություններն են: Ողջունելի է նաև այն, որ շատ անհայտ ուժեր, օգտվելով ազատությունից, մասնակցության հայտ ներկայացրեցին: Սկզբից, կարծես, ամեն ինչ լավ էր գնում, բայց եղան նաև ստվերող երևույթներ. հեղափոխությունը կարծես թե հասել է իր հաղթանակին, բայց ինչ–որ տեղ փորձ է արվում այս ընտրությունները հեղափոխության ու հակահեղափոխության պայքար ներկայացնել: Ինչ–որ իմաստով հասկանալի է՝ ձայներ ստանալու համար մարդիկ փորձում են իրենց առավելագույն հնարավորություններն օգտագործել, բայց անցան անձնական վիրավորանքների, ֆեյսբուքյան կեղտոտ տեխնոլոգիաներով մարդկանց արատավորելուն: Այդ ամենը ինձ մոտ շատ բացասական տպավորություն է թողել: Նայում էի Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ի՞նչ է նշանակում հուզել այդպիսի ամուր կնոջը, ես դեմ եմ նման վերաբերմունքին»:

Վարդան Թունյանի խոսքով՝ եթե հիմքում քաղաքական փաստարկներն ու գաղափարներն են, կարելի է բոլոր կուսակցություններին էլ քննադատել, բայց հայհոյանքները, մարդկանց ընտանիքներին վիրավորելը և կազմակերպված հարձակումներն անընդունելի են:

«Այդ ամենը ճղճիմ, կեղտոտ մթնոլորտ կարող է ձևավորել, ինչը վտանգավոր է մեր երկրի համար, դա որևիցե մեկին հաջողություն չի բերի: Ուժը ծնում է ուժ, ազդեցությունը՝ հակազդեցություն: Մթնոլորտը թունավորելու կարիք չկա: Ի վերջո, մեր երկիրն է, և բոլորս ուզում ենք այն շենացնել: Չեմ ուզում օգտագործել սևերի ու սպիտակների ծեծված արտահայտությունը, խոսել այդ բաժանման մասին, բայց ամեն ինչ դրան է գնում, ինչը բացասական միտում է: Հայկ Մարությանի այդ խոսքը չեմ փորձել շահարկել, քանի որ այն անմեղ եմ որակել, լուրջ միտում չեմ տեսել, բայց հետագա գործընթացները թույլ տվեցին կարծել, որ նրանք գտնվում են հեղափոխության ուժեղ ազդեցության տակ: Մտածում են, որ ով իրենց ձայն չի տալիս, սխալ է, թշնամի է, սև է: Ես դրան դեմ եմ: Պետք չէ մեկ կենտրոն ու մեկ բևեռ դնել: Միևնույն է, բոլորը չեն մեկտեղվելու այդ մեկ բևեռում՝ տարբեր պատճառներով: Ոչ մի երկրում ամբողջ հասարակությունը մեկ բևեռում չի եղել: Բացի այդ՝ մյուս մասն էլ պետք է ինտեգրվի գործընթացներին, մինչև անգամ այն հատվածը, որն ինչ– որ չափով իր մեղքն ունի: Մենք իրենց էլ չենք կարող երկրից դուրս վտարել, բոլորի սեփականությունը խլել: Այդ միտումը, որը կա որոշ շրջանակների մոտ, ուզում եմ մի քիչ թուլանա: Եղբա՛յր, հեղափոխությունը հասել է իր հաջողությանը: Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին շատ քննարկելով՝ իրենց կարևոր գործոն ենք դարձնում, բայց իրենք վաղուց արդեն կարևոր գործոն չեն»,–ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այդ հարցերով պետք է իրավապահները զբաղվեն:

«Քաղաքական իմաստով իրենց պետք է հանգիստ թողնել և զբաղվել պետության համար շատ կարևոր խնդիրներ լուծելով: Ես այստեղ կօգտագործեմ «հետհեղափոխական սինդրոմ» արտահայտությունը: Մոտավորապես այն իրավիճակին է նման, երբ պատերազմից գալիս են, չեն հարմարվում սովորական կյանքին, անընդհատ թշնամի և սուր ընդհարումներ են ման գալիս: Իշխանությունը հեղափոխական է, բոլոր լծակները վերցված են, բայց կարծես կրկին սուր զգացողությունների, պայքարը թեժ պահելու կարիք ունեն, որի անհրաժեշտությունը ես չեմ տեսնում: Պետք է լծվել ստեղծագործ կյանքի՝ տնտեսության մեջ ներդրումներ, բանակաշինություն, մյուս խնդիրները լուծել: 

Իրավապահ համակարգը մնացած հարցերով կզբաղվի, բայց պետական ապարատը պետք է ստեղծարար աշխատանքի լծվի: Բայց հիմա հեղափոխության ազդեցությունը շատ մեծ է, մարդիկ այդ սև ու սպիտակն այնքան վառ են ընկալում… Իրենք սպիտակների դերի մեջ են մտել ու չեն ուզում հասկանալ, որ ամեն մի պայքարից, կռվից ու հաղթանակից հետո գալիս է ստեղծարար աշխատանքի ժամանակը: Չեն հասկանում, որ պետք չէ թշնամանք բորբոքել, պետք չէ հասարակությանը բևեռացնել, պետք չէ լարել և անվստահության մթնոլորտ ստեղծել: Պետք է ընդամենը սիրո և հանդուրժողականության կարգախոսով առաջնորդվել»,– նշեց Վարդան Թունյանը:

Նրա դիտարկմամբ՝ ավագանու ընտրությունները կարող են առաջիկա խորհրդարանական ընտրությունների առումով որոշակի պատկեր ստեղծել. «Բայց մի փոքր վերապահումով, որովետև մարզերում ամեն ինչ նույն ձևով չի լինի: Ի տարբերություն մարզերի, Երևանում ընտրազանգվածն ավելի «ֆեյսբուքային» է, ինչն իր ազդեցությունն է ունենում: Բայց միտումները հիմնականում նույնը կլինեն: Ենթադրենք՝ մի ուժ ավագանու ընտրությունների ժամանակ 6 տոկոս է ստանում: Հնարավոր է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ ուժը որոշակի քանակով բարձրացնի տոկոսը, բայց միտումները կպահպանվեն: Իսկ այն ուժերը, որոնք որևիցե տոկոս չեն հավաքի, չեն կարող խորհրդարանականի ժամանակ շեշտակի արդյունք ցույց տալ: Ավագանու ընտրությունները խորհրդարանականի մանրակերտն են լինելու»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն Ազիզյան