Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են իրականացվել
ՄիջազգայինՆԱՏՕ-ի «Օպերատիվ հնարավորությունների հայեցակարգի» ծրագրի շրջանակներում ադրբեջանական բանակի առաջին աստիճանի ուղղաթիռային ինքնագնահատման զորավարժություններ են անցկացվել Բաքվում:
Ինչպես տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, զորավարժություններն անցկացվել են սեպտեմբերի 21-ին:
Զորավարժությունների ժամանակ ըստ ՆԱՏՕ-ի չափանիշների գնահատվել են տարբեր առաջադրանքների իրականացման արդյունավետությունը, ինչպես նաև սարքավորումների, հաղորդակցման հարմարվետությունը և զույգ ուղղաթիռների օպերացիոն հնարավորությունները: