Ասադի հեռանալը ժամանակի հարց է. Նիկի Հեյլի
ՄիջազգայինԱՄՆ-ը չի ձգտում պաշտոնանկ անել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն նրա հեռանալը միայն ժամանակի հարց է: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին:
«Կարծում եմ՝ ներկա պահին նա կմնա իշխանության ղեկին: Իհարկե՝ ԱՄՆ-ն ոչ մի կերպ չի փորձում պաշտոնանկ անել նրան: Բայց մենք չենք կարծում, որ (ի վերջո-Tert.am) նա կմնա: Սիրիայի ժողովուրդը թույլ չի տա դա: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը, անկասկած, չեն համարում, որ նրա ներկայությունն այնտեղ տեղին է: Ուստի կարծում եմ, որ դա ժամանակի հարց է»,- հայտարարել է Հեյլին CBS հեռուստաալիքի եթերում:
Նշենք, որ Սիրիայի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը վաղուց անփոփոխ է, սակայն այս հայտարարությունը հնչել է ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանի նախօրեին և Իդլիբի շուրջ իրավիճակի ֆոնին: