Թեհրանում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցերը
ՄիջազգայինՌուսաստանի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի և Աֆղանստանի ազգային անվտանգության հարցերով քարտուղարները և խորհրդականները չորեքշաբթի կհանդիպեն Թեհրանում տարածաշրջանային անվտանգության հարցերը քննարկելու համար։ Այդ մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին։
Հաղորդվում է, որ «Տարածաշրջանային անվտանգության երկխոսություն» անունով նիստը ընթանալու է մեկ օրվա ընթացքում։
Նիստի մասնակիցները քննարկելու են ահաբեկչության, ծայրահեղականության դեմ պայքարը, ինչպես նաև Առաջավոր Ասիայում ահաբեկչության նոր սպառնալիքները։
Սպասվում է, որ երկխոսության շրջանակներում մասնակիցները նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնեն։