Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»


Երևանի ավագանու ընտրությունները 2009-2018թթ-ին

Հասարակություն

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցան Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, որի արդյունքներով էլ ընտրվեց Երևանի 12-րդ քաղաքապետը:

Նախկինում, 1995 թվականին ընդունված Սահմանադրության համաձայն, Երևանի քաղաքապետին նշանակում և ազատում էր ՀՀ նախագահը: 2008 թվականին ընդունված «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն (որն ուժի մեջ է մտել արդեն 2009 թվականից) Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում համամասնական ընտրակարգով:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում 2017 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած փոփոխության համաձայն` Երևանի ավագանին ընտրվում է 5 տարի ժամկետով (մինչ այս գործել է 4 տարի պաշտոնավարման ժամկետը) և կազմված է 65 անդամից։

2009 թվականից ի վեր համամասնական ընտրակարգով տեղի են ունեցել 4 ընտրություններ. 

2009 թվական

2009 թվականի մայիսի 31-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին ընտրելու հնարավորություն ունեցող 771 477 քաղաքացիներից քվեարկությանը  մասնակցել է 404 հազար 634 քաղաքացի կամ ընտրողների 52.85%-ը: Ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերը 7-ն էին. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, Ժողովրդական կուսակցություն, «Հայ ազգային կոնգրես» դաշինք, ՀՅԴ, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն, ՀՀԿ, «Օրինաց երկիր» կուսակցություն: Նրանցից սահմանված նվազագույն շեմը` կուսակցությունների դեպքում 7%, դաշինքների դեպքում` 9%, հաղթահարել են հետևյալ ուժերը.

ՀՀԿ- 47,39%35 մանդատ

ԲՀԿ- 22,71%` 17 մանդատ

ՀԱԿ17,41%` 13 մանդատ

Արդյունքում, քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանը` դառնալով Երևանի պատմության մեջ առաջին ընտրված քաղաքապետը:

2009 թվականի Երևանի ավագանու ընտրությունները, առաջինը լինելուց բացի, հետաքրքրական էին նաև այն առումով, որ քաղաքական ուժերի համար հաջորդ լուրջ քաղաքական ընտրություններն էին 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո: Այստեղ հատկապես անհրաժեշտ է առանձանցնել ՀԱԿ-ի գործոնը: Չնայած այն հանգամանքին, որ դաշինքը ընտրություններին մասնակցում էր անձամբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ (վերջինիս հաջողվել էր իր շուրջը համախմբել 18 քաղաքական ուժերի), այնուամենայնիվ, զբաղեցրեց միայն 3-րդ տեղը` զիջելով իշխանական կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ին և ԲՀԿ-ին: Ի վերջո, բոյկոտելով ավագանու աշխատանքները, ՀԱԿ-ը հրաժարվեց նաև իր ստացած 13 մանդատները վերցնելուց` այդպես էլ երբևիցե չմասնակցելով ավագանու աշխատանքներին: 

2013 թվական 

2013 թվականի մայիսի 5-ին տեղի ունեցան Երևանի ավագանու հերթական ընտրությունները: Ընտրական իրավունք ունեցող  816 հազար 494 քաղաքացիներից ընտրություններին մասնակցեց 437 հազար 079 քաղաքացի կամ ընտրողների 53,5%-ը: Այդ ընտրություններին առաջադրվել էր 7 քաղաքական ուժՀԱԿ, ՀՅԴ, «Առաքելություն Հայաստան», ԲՀԿ, ՕԵԿ, ՀՀԿ և «Բարև Երևան» դաշինք: Նրանցից 4-ը՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Առաքելություն  Հայաստան» և ՕԵԿ-ը, չհաղթահարեցին սահմանված 6%-ի շեմը (այս ընտրություններում արդեն 1 տոկոսով իջել էր անցողիկ շեմը` համապատասխանաբար կուսակցությունների համար կազմելով 6%, իսկ կուսակցական դաշինքների համար` 8%): Ավագանու կազմում հայտնվեցին նորից 3 քաղաքական ուժեր.

ՀՀԿ- 55,89%` 42 մանդատ

ԲՀԿ-23,07%` 17 մանդատ

«Բարև Երևան» դաշինքը-8,48%` մանդատ

Չնայած ԱԺ անցած ոչ իշխանական 4 ուժերի(ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ, ՀՅԴ) մոտ խորհրդարանական ձևաչափում նկատվող որոշակի համագործակցությանը` վերջիններիս չհաջողվեց համատեղ հանդես գալ Երևանի ավագանու ընտրություններում: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ընդդիմության կոնսոլիդացնող դերը ստանձնելու պարտավորությունն իր վրա չվերցրեց մոտ 3 ամիս առաջ նախագահական ընտրություններում շուրջ 540 հազար  քվե ստացած Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը հրաժարվել էր 2012թ. ԱԺ ընտրություներից հետո մաս կազմել իշխող կոալիցիային, իրեն հայտարարեց իշխանության այլընտրանք և համագործակցության կոչ արեց մյուս քաղաքական ուժերին: Ի վերջո այդ փորձերը ձախողվեցին, և նրանց չհաջողվեց հանդես գալ մեկ միասնական ցուցակով:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ չի մասնակցելու ավագանու ընտրություններին, իսկ ՀՅԴ-ն էլ հայտարարեց իր` առանձին մասնակցության մասին:  Արդյունքում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները ընտրություններին մասնակցեցին  «Բարև Երևան» դաշինքով, որը գլխավորեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:  

 

2017 թվական 

2017 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունները հաջորդեցին 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին: ԱԺ անցած 4 քաղաքական ուժերից (ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ) 2-ը` «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն, հրաժարվեցին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելուց, ինչի արդյունքում ընտրություններին մասնակցած 3 քաղաքական ուժերից 3-ն էլ հայտնվեցին Երևանի ավագանու կազմում. 

ՀՀԿ71,25%` 46 մանդատ

«Ելք» դաշինք21%` 14  մանդատ

«Երկիր ծիրանի» կուսակցություն7,75 %` մանդատ 

Նախկին ընտրությունների հետ համեմատած` այս ընտրություններում գրանցվեց նաև մասնակցության ամենացածր մակարդակը. ընտրական իրավունք ունեցող 842 հազար 147 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 345 հազար 158 քաղաքացի կամ մասնակիցների շուրջ 41%-ը: Սա պայմանավորված էր ինչպես մասնակից քաղաքական ուժերի քիչ քանակով, այնպես էլ ընտրությունների արդյունքների` արդեն կանխորոշված լինելու հանգամանքով:  Քաղաքական դաշտը, ըստ էության, վերաձևվել էր. մոտ 40 օր առաջ կայացած ԱԺ ընտրություններում իշխող ՀՀԿ-ն հավաքել էր ձայների կեսից ավելին, և արդեն պարզ էր, որ հենց այդ կուսակցությունն է հավակնելու ամենաշատ մանդատներին:

Արդյունքում, քաղաքական մրցակցության բացակայության պայմաններում, ՀՀԿ-ն հավաքեց ընտրողների ձայների 71.25%-ը` ստանալով հնարավոր  65 մանդատներից 46-ը: 

2018 թվական

2018 թվականի հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ, ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակի 2-րդ համար Տարոն Մարգարյանը 7 տարի պաշտոնավարելուց հետո հրաժարական ներկայացրեց:  

Դրան հետևեց ավագանու արտահերթ նիստը, որը, քվորում չապահովելու պատճառով, համարվեց չկայացած: Առաջադրված միակ թեկնածուն «Երկիր ծիրանի» կուսակցություն նախագահ Զարուհի Փոստանջյանն էր: Օգոստոսի 16-ին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը կրճատեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը, իսկ ԿԸՀ-ն էլ արտահերթ ընտրությունների օր նշանակեց սեպտեմբերի 23-ը, որին մասնակցելու համար գրանցվեց 12 քաղաքական ուժ` 8 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք. Ռեֆորմիստների կուսակցություն, «Ժառանգություն» կուսակցություն, «Լույս» դաշինք, «Երևանի հանրություն» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Հայք կամ Հայկազուններ», «Երկիր ծիրանի» կուսակցություն, «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, «Օրինաց երկիր» կուսակցություն, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն և «Երևանցիներ» դաշինք:

Նախորդ բոլոր ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթած և 2018թ. ապրիլին իշխանությունից հեռացված ՀՀԿ-ն հայտարարեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին չմասնակցելու և որևէ քաղաքական ուժի չսատարելու մասին: Քաղաքական ուժերից ՀԱԿ-ն էլ հայտարարեց ընտրություններին չմասնակցելու և հեղափոխություն իրականացրած ուժին սատարելու մասին:

Համաձայն ԿԸՀ ներկայացրած տվյալների` Երևանի ավագանու ընտրություններին ընտրելու հնարավորություն ունեցող 848 հազար 346 քաղաքացիներից ընտրությանը մասնակցեցին 370 հազար 365 քաղաքացի կամ ընտրողների 43,65%-ը, ինչը շուրջ 3%-ով ավել էր նախորդ ավագանու ընտրություններին մասնակցության ցուցանիշից: 

Երևանի նոր ավագանին կունենա հետևյալ պատկերը.

Իմ քայլը դաշինք-81,06%` 57 մանդատ

ԲՀԿ-6,95%` 5 մանդատ

Լույս դաշինք-4,99%` 3 մանդատ 

Ճիշտ է, միայն 2 քաղաքական ուժի հաջողվեց հաղթահարել նախատեսված անցողիկ շեմի արգելքը, սակայն, համաձայն ՀՀ ԸՕ-ի 141-րդ հոդվածի, ավագանում անդամներ ունենալու հնարավորություն ստացան նաև 3-րդ ամենաշատ քվեներ ստացած քաղաքական ուժի` Լույս դաշինքի ներկայացուցիչները` անկախ դաշինքի ստացած քվեների քանակից (դաշինքին չհաջողվեց հաղթահարել սահմանված 8% անցողիկ շեմը):

Քաղաքական ուժերի ոչ հավասարաչափ բաշխումը կարելի է պայմանավորել հասարակության շրջանում հետհեղափոխական տրամադրությունների առկայությամբ, ինչպես նաև այն իրականացնող ուժի նկատմամբ առկա վստահության մեծ պաշարով: Ուշագրավ է, որ նախորդ ընտրություններից յուրաքանչյուրում(բացառությամբ վերջին ընտրության) շուրջ 90 հազար ձայն ստացած ԲՀԿ-ին չհաջողվեց այս ընտրություններում հավաքել 25 հազարից ավել քվեներ:

Այս ընտրությունների արդյունքները կասկածի տակ դրեցին նաև մեկ այլ ուժի` ՀՅԴ-ի՝ կայուն ընտրազանգված ունենալու հանգամանքը. կուսակցությանը հաջողվեց հավաքել ընդամենը 5882 քվե (2%-ից քիչ):

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, եթե ավագանու ընտրությունների արդյունքով մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50%-ից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող թեկնածուն համարվում է ընտրված քաղաքապետ: Վերոնշյալից պարզ է, որ Իմ քայլը դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ, ով իր պաշտոնական լիազորությունները կստանձնի նոր ավագանու հոկտեմբերի 10-ին գումարվող անդրանիկ նիստում:

Չնայած նախընտրական քարոզարշավի ժամանակ նկատվող լարվածության որոշակի դրսևորումներին` ընտրություններն ընթացան առանց լուրջ միջադեպերի և ընտրախախտումների: Հատկանշական է հատկապես այն փաստը, որ ընտրությունների արդարության ու թափանցիկության հանգամանքը չվիճարկվեց ինչպես մասնակից, այնպես էլ ընտրություններին չմասնակցող և ոչ մի քաղաքական ուժի կողմից:

Քաղաքական մշակույթի զարգացման տեսանկյունից այս ընտրությունների կարևոր ձեռքբերումներից կարելի է համարել նաև նախընտրական քարոզարշավի ժամանակ Հանրային հեռուստաընկերության կողմից հեռուստաբանավեճի իրականացումը, ինչպես նաև պարտվող քաղաքական ուժերի՝ հաղթող թեկնածուին շնորհավորելու հանգամանքը:

Նախկինում անցկացված և՛ համապետական, և՛ ՏԻՄ ընտրություններ վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացնող տեղական ու միջազգային կազմակերպությունների կողմից տրված զեկույցները որոշակի բացասական ազդեցություն են ունեցել ՀՀ ժողովրդավարական իմիջի վրա: Եվ, այս տեսանկյունից, հավասար մրցակցային պայմաններում անցկացված ազատ, արդար ընտրությունները մեծապես կարող են նպաստել ՀՀ ժողովրդավարական իմիջի բարձրացմանը:

Այսպիսով, պետք է փաստել, որ այս ընտրությունները սպասվող ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ յուրահատուկ ստուգատես հանդիսացան կուսակցությունների համար` սեփական հնարավորությունների ճշգրտման, խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևաչափի հստակեցման և քաղաքական դաշտում համապատասխան դիրքավորում ընտրելու ճանապարհին: 

Մովսես Հարությունյան

Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ Ղազինյան