Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա Ղուկասյան Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Սպորտի և արվեստի ամենագեղեցիկ համադրություններից մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 նոյեմբերի). Մարդու առաջին թռիչքը օդապարիկով. «Փաստ» Առասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ» Ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»

Արդարադատության ոլորտում Հայաստան-ԵՄ ռազմավարական քաղաքականության երկխոսությունը խորացնելու է երկու կողմերի համագործակցությունը

«ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակում ՀՀ-ԵՄ ռազմավարական քաղաքականության երկխոսություն» խորագրով աշխատաժողովը նպաստելու է Հայաստանում դատական և իրավական ոլորտների խնդիրների վերհանմանը, ԵՄ-ից օժանդակությանը, համագործակցության խորացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատաժողովը կայացավ սեպտեմբերի 27-ին՝ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու մասնակցությամբ:

 «Քննարկման նպատակն է վերհանել դատական և իրավական ոլորտների առջև ծառացած այն հիմնական և ելակետային խնդիրները, որոնք պահանջում են շուտափույթ լուծումներ: Վստահ եմ, որ այսօր մեկնարկող երկխոսությունը կնպաստի արդարադատության ոլորտում բարեփոխումների հետագա ռազմավարական պլանավորմանը, նաև ԵՄ օժանդակությանը՝ հիմնական ուղղությունների վերհանման հարցում: Դրանց հիման վրա կձևավորվի Հայաստան-ԵՄ առաջիկա օրակարգը՝ նվիրված Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացմանը»,-ասաց նախարար Արտակ Զեյնալյանը:

Նախարարը շեշտեց՝ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված նոր կառավարության առաջնահերթություններից է արդարադատության ապահովումը և դատական համակարգի հանդեպ հասարակության վստահության վերականգնումը: Այս համատեքստում կառավարությունը վճռականորեն նպատակաուղղված է արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը:

Զելնալյանը ԵՄ աջակցությունն արդարադատության ոլորտում անգնահատելի համարեց: Նա հույս հայտնեց՝ երկխոսությունը կծառայի իր նպատակին՝ խորացնելով և ընդլայնելով արդարադատության ոլորտում Հայաստան-ԵՄ գործընկերային և ջերմ հարաբերությունները:

Դեսպան Պյոտր Սվիտալսկին վստահեցրեց՝ ԵՄ-ն շարունակաբար օժանդակելու է Հայաստանին՝ նպաստելու ոլորտում բարեփոխումների ռազմավարության նախագծի իրականացմանը: ԵՄ-ն նախկինում մեծապես սատարել է Հայաստանին լավագույն փորձի փոխանակումով: «Փորձագետների խմբի այցելության արդյունքում զգալի բաղադրիչներ առաջ քաշվեցին: Փորձագետների նկատած կարևոր կետերից մեկը դատական համակարգի արդյունավետությունն էր: Նախարարի հետ քննարկումների ընթացքում նկատել էինք, որ սա շատ մեծ մարտահրավեր է Հայաստանի համար: Կա նյութական բաղադրիչը: Չես կարող արդյունավետ դատական համակարգ ունենալ, եթե ունես դատավորների թվաքանակի պակաս, որոնք աշխատում են գերծանրաբեռնված պայմաններում»,-ասաց դեսպանն ու հավելեց՝  պատրաստ են քննարկել, թե ինչի կարիք ունի Հայաստանն այս ոլորտում, և օժանդակել:

Սվիտալսկին կարևորեց նաև, թե ինչպես են ընտրվում և նշանակվում դատավորները: Եվրոպական փորձը նկատել է նաև դատական համակարգի ներքին անկախությունը՝ դատավորների զգացողությունը, որ նրանք կարող են դատել լիովին անկախ՝ հիմնված իրենց խղճի վրա:

Խոսելով էլեկտրոնային դատական համակարգի մասին՝ դեսպանը նշեց, թե դա ԵՄ այցեքարտն է: Հիշեց՝ առաջինն էին, որ բոլոր արտաքին օժանդակության միջոցները ներդրեցին Հայաստանում: Եվ այսօր հպարտ են ասելու, որ էլեկտրոնային դատական համակարգն արդեն սկիզբ է առնում Հայաստանում: Սա դատական համակարգը դարձնում է ավելի արդյունավետ:

Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր ԱվետիսյանՕ դրամ գույքահարկ․ Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք ՉալաբյանՌուսական կողմը շատ լավ պատկերացում ունի, թե հայկական տնտեսությունում ինչ է կատարվում. Հրայր ԿամենդատյանՄի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ ԿարապետյանԱղանդավորության ծավալուն մուտքը Հայաստան լի է վտանգներով. Արմեն ՄանվելյանՀայաստանն այսօր կանգնած է աշխարհաքաղաքական բարդ ընտրության առաջ. Մհեր ԱվետիսյանՏելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնումՀայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները քաղաքական հետապնդումների նոր ալիք են սկսում. Արեգ ՍավգուլյանԵՄ կառույցները չեն գործադրում բավարար ջանքեր մեր երկրում մարդկանց իրավունքների պաշտպանության համար. Մենուա ՍողոմոնյանՍպորտի և արվեստի ամենագեղեցիկ համադրություններից մեկը. «Փաստ»Մեր աշխատակիցները. Իշխան Պետրոսյան. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 նոյեմբերի). Մարդու առաջին թռիչքը օդապարիկով. «Փաստ»Թվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ինՀայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչումԱռասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ»Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ումԺամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»«Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ»Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ»Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»