Էրդողանն այցով ժամանել է Գերմանիա՝ Մերկելի հետ բանակցությունների
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետական այցով ժամանել է Գերմանիա: Ինչպես տեղեկացնում է Daily Sabah-ը, թուրք առաջնորդի այցը կտևի մինչև շաբաթ:
Էրդողանի այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ: Հանդիպումների ժամանակ կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերություններին և միջազգային թեմաներին առնչվող հարցեր, մասնավորապես Սիրիայի իրավիճակի, ահաբեկչության դեմ պայքարի և անօրինական միգրացիայի վերաբերյալ:
Էրդողանը Մերկելի հետ երկու հանդիպում կունենա Բեռլինում, մեկն՝ ուրբաթ, մյուսը՝ շաբաթ կայանալիք պաշտոնական նախաճաշի շրջանակներում: Նախագահ Շտայնմայերը ուրբաթ երեկոյան բանկետի կմասնակցի Էրդողանի հետ, որին չայցելելու որոշում են կայացրել Գերմանիայի մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներ:
Էրդողանի այցը կավարտվի շաբաթ Քյոլնում, որտեղ նա կմասնակցի նոր մզկիթի պաշտոնական բացմանը:
Էրդողանի այս այցը Գերմանիա առաջինն է վերջին 7 տարում: Վերջին անգամ նա որպես վարչապետ Գերմանիայում եղել է 2011 թվականին: