Բեռլինն ու Անկարան հեռու են երկկողմ հարաբերությունների կարգավորումից. նախագահ Շտայնմայեր
ՄիջազգայինԳերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կարծիք է հայտնել, որ Բեռլինը և Անկարան նախկինի պես հեռու են երկկողմ հարաբերությունների կարգավորումից: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Շտայնմայերն ասել է գերմանական ռադիոկայանին տված հարցազրույցում՝ Թուրքիայի նախագահի՝ Գերմանիա կատարած այցի ֆոնին:
«Այդ այցը կարգավորման արտահայտում չէ: Մենք դրանից շատ հեռու ենք, սակայն այցը կարող է սկիզբ դառնալ», - ընդգծել է Շտայնմայերը:
Գերմանիայի նախագահն Անկարային կոչ է արել իրականացնել իրավարար պետության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ: «2016-ի հեղաշրջման փորձի հասցրած վնասից հետո մենք ակնկալում ենք, որ Թուրքիան կվերադառնա իրավարար պետության սկզբունքներին: Մենք չենք կարող և չենք համաձայնի ԶԼՄ-ների, արդարադատության մարմինների և արհմիությունների վրա գործադրվող ճնշման հետ», - շեշտել է Շտայնմայերը:
Նրա խոսքով՝ միայն մարդու իրավունքների ապահովման ոլորտում բարելավումը կարող է թույլ տալ Թուրքիային ԵՄ-ի հետ սերտ հարաբերություններ հաստատելու հույս ունենալ:
Հիշեցնենք, որ Էրդողանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա, որտեղ հանդիպումներ է ունենալու կանցլեր Անգելա Մերկելի և նախագահ Շտայնմայերի հետ: