Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»


«Պատմության աղբանոցում չհայտնվելու համար հանրապետականները պետք է նահանջեն»

Հարցազրույց

«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ Խաչատուր Մարոզյանի կարծիքով, թավշյա հեղափոխությունն ընդամենը կես ճանապարհն է անցել, և բոլորն են հասկանում, որ նման իրավիճակում երկարաժամկետ ծրագրերի և կայունության մասին խոսելն անիրատեսական է:

«Մի կողմից օրենսդիր մարմնում ունենք քաղաքական թիմ, որը մեծամասնություն է կազմում, մյուս կողմից գործադիր մարմնում մենք ունենք մեկ այլ քաղաքական ուժ, որտեղ մեծամասնություն են կազմում խորհրդարանական փոքրամասնություն կազմող ուժերը: Այս պայմաններում, ինչքան էլ խորհրդարանական մեծամասնությունը փորձում է համոզել, թե իրենք չեն տեսնում խորհրդարանի լուծարման անհրաժեշտություն և պատրաստ են նորմալ աշխատել նոր կառավարության հետ, միևնույն է, նման իրավիճակը չի կարող երկար շարունակվել»,– ասաց Խ. Մարոզյանը:

Իրավապաշտպանի կարծիքով, ներկա իրավիճակը ոչ մի տեղ տանող ճանապարհ է, մինչդեռ մեր երկիրը պետք է կարողանա օր առաջ փորձել զարգացման ճանապարհով գնալ, ինչը, ցավոք, այս պայմաններում հնարավոր չէ:

«Յոլա գնալու քաղաքականությանը պետք է վերջ տալ և ինչքան շուտ, այնքան լավ: Դա անհրաժեշտ է թե՛ մեր և թե՛ միջազգային հանրության համար, որպեսզի մենք հասկանալի դառնանք բոլորի համար: Դա անհրաժեշտ է նաև արտաքին և ներքին հարաբերությունները զարգացնելու համար, առավելապես անհրաժեշտ է նաև ներդրողների համար, որպեսզի Հայաստանը օր առաջ ընկալելի դառնա նրանց համար: Մենք պետք է կարողանանք կարճ ժամանակահատվածում կառուցել օրինական, ժողովրդավարական երկիր իր կայուն իշխանությամբ, որը ժողովրդի տված քվեով ձևավորված կլինի»,– ասաց Խ. Մարոզյանը:

Ըստ նրա, հիմա Հայաստանն այնպիսի պատմական ժամանակաշրջան է ապրում, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է առաջին հերթին ուշիուշով հետևեն ժողովրդի պահանջին և հենց դա հիմք ընդունեն:

«Թե՛ Հանրապետականը, թե՛ իշխանությունները, թե՛ մյուս բոլոր ուժերը պետք է նաև ներքին դաստիարակչական աշխատանքներ սկսեն, որովհետև հին համակարգի ժամանակ բոլորին սովորեցրել էին՝ ով ինչքան շատ գողանա, այնքան լավ տղա է: Հիմա այնպիսի խառնաշփոթ է ամենուր, որտեղ նայում ես՝ համակարգերը թալանված են, օրենսդրական բազան խառնաշփոթ վիճակում է և այլն: Տարիներ են պետք, որ այս ամեն ինչը շտկվի: Եվ հիմա մենք պետք է դրա մասին մտածենք: Մեկ այլ հարց էլ կա: Եթե, օրինակ, «դևը» մարդուն ստրկացնի ու այնպիսի օրենք սահմանի, որ նա պետք է հինգ տարի իրեն ծառայի և ամսական 5000 դրամ վճարի: Ու եթե մի օր այդ մարդն ասի՝ «այլևս չեմ ուզում քեզ ծառայել, ես գնում եմ և քո օրենքներն ինձ չեն հետաքրքրում», եթե խոսքը ժողովրդավարական երկրին է վերաբերում, ապա, ի՞նչ եք կարծում, մարդը նման քայլի դիմելու իրավունք չունի՞: Իհարկե ունի և կարող է գնալ մինչև վերջ: Հեղափոխության առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է, նա ավելի լավ է լսում ժողովրդի ձայնը, իսկ ժողովուրդն էլ վստահում է նրան: Եվ մենք, որպես անկախ իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, կարծում ենք, որ այսպես շարունակել չի կարելի և հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի երկրի իշխանության բոլոր թևերը ձևավորվեն ժողովրդի կողմից արդար ձևով տրված քվեին համահունչ»,– ասաց Խ. Մարոզյանը:

Իրավապաշտպանի խոսքով, այս ամենը բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները որքան շուտ հասկանան, այնքան՝ լավ: Ինչ վերաբերում է նախկին իշխանություններին, ապա նրանք էլ պետք է հասկանան, որ հետընթաց այլևս լինել չի կարող:

«Հանրապետական կուսակցության կարկառուն գործիչները պետք է հասկանան և գիտակցեն, որ պատմության աղբանոցում չհայտնվելու համար պետք է նահանջեն ու հանգեն այն եզրակացության, որ իրենց ժամանակներն անցել են: Ու քանի որ մեր ժողովուրդն ըմբռնող ու ներողամիտ է, ուստի եթե տեսնի, որ նախկին իշխանությունները փորձում են իրենց սխալներն ուղղելու ճանապարհով գնալ, անպայման կներեն նրանց: Հակառակ դեպքում հետագայում արդեն անգամ ներողությունը չի օգնի հանրապետականներին»,– ասաց Խ. Մարոզյանը:

Արմինե Գրիգորյան

Ատելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավի